Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՍՏԵՂԾՎԻ ԼՈՌՈԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՏԱԼՈԳ

16.12.2019

 Լոռու մարզպետարանը նախաձեռնել է ստեղծելու գործարար կատալոգ՝ մարզի արտադրական, գործարար հնարավորությունները մեկ փաթեթում ներկայացնելու նպատակով: Լոռու մարզպետի հանձնարարությամբ նախաձեռնությունը կյանքի կկոչվի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների հետևողական աշխատանքի արդյունքում։ Աշխատանքների ընթացքը ղեկավարում է փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը։
-Կատալոգի ստեղծման նպատակը մարզի գործարար պոտենցիալը ներկայացնող հավաք տեղեկատուի կազմումն է՝ արտերկրյա մեր գործընկերներին ներկայացնելու համար՝ գործարար կապեր ապահովելու նպատակով,֊ ասում է Գ.Մարկոսյանը։ Փոխմարզպետի տեղեկացմամբ,
բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան ներկայացված լինելու կատալոգում,կարող են մինչև դեկտեմբերի 20-ը դիմել Լոռու մարզպետարան, 202 սենյակ, կամ զանգահարել (055) 77-55-33 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52