Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄՇԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
16.12.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի համատեղ աշխատանքի արդյունքում մշակվում է մարզկենտրոնի գրավչության բարձրացմանն ուղղված ներդրումային ծրագիր: Այսօր վերջինիս նախնական տարբերակի քննարկման նպատակով մարզի ղեկավարը խորհրդակցություն էր հրավիրել փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Ծրագրի նախնական տարբերակով առաջարկվում է արհեստական լճերի հարակից տարածքը վերածել զբոսաշրջային ենթակառուցվածքներով հագեցած հանգստի գոտու: Ծրագրային փաթեթում ընդգրկված են նաև քաղաքի ևս մի քանի կարևորագույն կետեր: Քննարկման ընթացքում եղան տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ՝ մարզկենտրոնը արտաքին ու ներքին տուրիզմի անմոռանալի վայր դարձնելու համար: -Վստահ եմ, Վանաձորն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում եզակի գրավչություններով զբոսաշրջային քաղաք դառնալու համար,-ասաց Ա. Ղուկասյանը:
Մարզպետի հանձնարարությամբ ծրագիրը վերջնական տեսքի կբերվի օրեր անց, այնուհետ կներկայացվի ՀՀ վարչապետի հավանությանը: