Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը ծանոթացավ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի կողմից տնտեսված միջոցներով իրականացված աշխատանքներին
13.12.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի և մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ հյուրընկալվեց Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում: Այստեղ դպրոցի տնտեսված միջոցներով և մարզպետարանի անմիջական վերահսկողությամբ մի շարք աշխատանքներ են իրականացվել. վերանորոգվել է դպրոցի տանիքը, հանդիսությունների դահլիճը, ուսուցչանոցը՝ համալրվելով նոր գույքով, այստեղ հիմնված «Արմաթ» լաբորատորիան համալրվել է 32 համակարգչով, գույքով:
Մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր դիրքորոշումը՝ դպրոցների բյուջեներում տնտեսումներ իրականացնելու և դրանք նպատակային օգտագործելու վերաբերյալ:
Պաշտոնյաները մասնակցեցին նաև դահլիճի բացման արարողությանը և ներկա գտնվեցին աշակերտների կողմից ներկայացված փոքրիկ միջոցառմանը: