Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՄԲ

11.12.2019

 «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցում է ավելի քան երկու տարի: Կազմակերպությունը գյուղատնտեսական աջակցության ծրագրեր է իրականացնում համայնքում՝ նպաստելով այստեղ առկա սոցիալական խնդիրների հաղթահարմանը, արտագաղթի կանխմանը և համայնքի զարգացմանը:
Նախորդ տարի կազմակերպությունը սիրով պատրաստակամություն էր հայտնել համաֆինանսավորելու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող ոռոգման ջրագծի կառուցման ծրագիրը՝ այդ կերպ թեթևացնելով համայնքի բեռը և նպաստելով, որ Հարթագյուղում ոռոգելի դառնա շուրջ 90 հա տարածք, քանի որ գյուղի վերին հատվածն ընդհանրապես զուրկ էր ոռոգման ջրից, և հողատարածքները հիմնականոuմ չէին մշակվում:
Ծրագրի ընթացքի հետ կապված, սակայն, մի շարք խնդիրներ են ծագել. ծրագրի շրջանակներում պոմպ է գնվել, որն առայժմ չի տեղադրվել, ջրագիծը շինարարի և ջրօգտագործող ընկերության կողմից փորձարկվել է, սակայն, առանց մարզպետարանի, դոնոր կազմակերպության ներկայացուցիչների, համայնքի ղեկավարի ներկայության, ինչն էլ առաջացրել է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի մտահոգությունը և հետևաբար դոնոր հանդիսացող անձանց դժգոհությունը:
Խնդիրը հարթելու նպատակով փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն էր հարվիրվել Լոռու մարզետարանի պատասխանատու պաշտոնյաների, հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի, հիմնադրամի ներկայացուցիչների, համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի և շահագրիգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ներկաները, պարզաբանելով իրավիճակը, նշեցին, որ պոմպը նախատեսվում է տեղադրել գարնանը՝ ոռոգման սեզոնին ընդառաջ, իսկ փորձարկումն առանց պատասխանատուների իրականացնելը, նրանց վստահեցմամբ, զուտ բացթողում և թյուրիմացություն է:
Մարզպետի տեղակալը նույնպես, դժգոհություն հայտնելով կատարվածի վերաբերյալ, պահանջեց, որպեսզի կողմերը պարտավորվեն շտկել իրավիճակը և երաշխավորեն ծրագրի հաջող ընթացքը: Առաջարկվեց կնքել քառակողմ համաձայնագիր, որով կողմերը պարտավորություն կստանձնեն ոռոգման սեզոնին ընդառաջ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը, տեղադրել պոմպը և ցուցադրական փորձարկում կատարել: Շինարարն իր հերթին պարտավորվեց մեկ տարի շարունակ սպասարկելու ջրագիծը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52