Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԻՄ ԼՈՌԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԼԵՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ

09.12.2019

 Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվում է երիտասարդ գեղանկարիչների նկարչական պլեներ՝ «Իմ Լոռին» խորագրով: Մարզպետարանի կողմից հնչած բաց հրավերին միանգամից արձագանքեցին մարզի երիտասարդ գեղանկարիչները: Նրանց հետ հանդիպման ընթացքում հստակեցվել էին պլեների կազմակերպման և իրականացման բոլոր մանրամասները:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով այսօր տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ: Ներկա էին մշակութային ոլորտը համակարգող մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, մշակոյթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և ավելի քան երկու տասնյակ գեղանկարիչներ:
Մտերմիկ միջավայրում երիտասարդները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց տեսակետներն ու առաջարկությունները ոլորտի աշխուժացման, գեղանկարիչների համար ստեղծագործելու համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման և մարզպետարանի հետ հետագա համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հրավերին արձագանքելու համար, նշեց, որ մշակույթը և մասնավորապես գեղանկարչական արվեստը եղել ու մնալու են մարզի ռազմավարական կարևորագույն ծրագրերի ցանկում: Նա պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցելու նրանց ստեղծագործական բնականոն կենսագործունեության ապահովմանը՝ հնարավորության սահմաններում ստեղծելով ինքնադրսևորվելու և հանրությանը ներկայանալու նպաստավոր պայմաններ:
Գայանե Մարկոսյանի խոսքով մարզպետարանի հիմնական և առաջնային գործառույթը լինելու է մարզի սահմաններից դուրս նրանց ներկայացվածության ապահովումը, ստեղծագործությունների հանրայնացումը, ինչը կարող է նպաստել աշխատանքների վաճառքին, արվեստագետի կյանքի, և մեծ առումով նաև մարզի գեղանկարչական դպրոցի աշխուժացմանը:
Մարզպետարանի կողմից երիտասարդներին տրվեցին նկարչական պարագաներ, հայտարարվեց խորագիրը՝ «Իմ Լոռին», և որոշվեց մինչև դեկտեմբերի 20-ը մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժին ներկայացնել կտավները՝ դրանք շրջանակելու և մարզպետարանի շենքում ցուցահանդես կազմակերպելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52