Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ Լոռին» խորագրով պլեները՝ դեկտեմբերի 8-ին

06.12.2019

Լոռու մարզպետարանը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի նախաձեռնությամբ, կազմակերպում է երիտասարդ գեղանկարիչների նկարչական պլեներ՝ «Իմ Լոռին» խորագրով: Այն իրականացվում է «Պետական աջակցություն մշակութային ծրագրերին» ծրագրի շրջանակներում և նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 8-ին:

Պլեներին մասնակցել ցանկացողները՝ շուրջ տասնինը գեղանկարիչներ մարզի տարբեր տարածաշրջաններից, դեկտեմբերի 6-ին հրավիրվել էին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում կայանալիք հանդիպում-քննարկմանը:

Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը նշեց, որ մինչ պլեների մեկնարկը մարզի ղեկավարը և փոխմարզպետը հանդիպում կունենան գեղանկարիչների հետ: Մտերմիկ զրույցի ընթացքում կքննարկվեն ոլորտին առնչվող խնդիրները: Այնուհետ նկարիչներին կբաշխվեն կտավներ և յուղաներկեր:

 Արդեն պատրաստի կտավները հանձնաժողովի դատին կհանձնվեն դեկտեմբերի 20-ին: Հանձնաժողովը գլխավորում է փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը:

Լավագույն աշխատանքների ցուցադրությունը կկազմակերպվի դեկտեմբերի 20-25 Լոռու մարզպետարանում, իսկ մասնակիցները կպարգևատրվեն Լոռու մարզպետի կողմից:

-Մարզի ղեկավարի և փոխմարզպետի նախաձեռնությամբ և աջակցությամբ շրջիկ ցուցադրություն ևս կկազմակերպվի: Գեղանկարները կներկայացվեն մարզի տարբեր տարածաշրջաններում, անգամ մայրաքաղաքում,-ասաց Ա. Ռևազյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52