Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱԼԱՎԵՐԴԻ, ՕՁՈՒՆ ԵՎ ԱԽԹԱԼԱ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԷՐ

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ Ալավերդի, Ախթալա և Օձուն խոշորացված համայնքներում՝ ծանոթանալով պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենիցոն միջոցներով արդեն իսկ ավարտված ծրագրերին և հետևելով ընթացքի մեջ գտնվող աշխատանքների որակին:
Ախթալա խոշորացված համայնքում այս տարի միանգամից 8 ծրագիր է իրականացվում նրանցից մի մասն ավարտված են, մյուսներն՝ ավարտական փուլում են կամ՝ ընթացքի մեջ:
Ախթալայի Թիվ 1 ՆՈՒՀ-ի շենքի տանիքի և 2-րդ հարկի հիմնանորոգումն ավարտված էր: Պաշտոնյաները շրջեցին տարածքում՝ ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների որակից: Ծրագրի իրականացման համար ծախսվել է շուրջ 13 մլն դրամ: Ավարտված էր նաև Ճոճկան բնակավայրի ոռոգման գլխավոր ջրատար առվի վերանորոգումը (ծրագրի արժեքը՝ 16 մլն 650 հազար դրամ), ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ տարածքներ ոռոգել, ընդարձակել ցանքատարածությունները, ստանալ առավել որակյալ և առատ բերք:
Ախթալա համայնքի լուսավորության համակարգերի արդիականացումը ևս չափազանց կարևոր էր համայնքի համար: Նոր համակարգերի կառուցման նպատակով← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52