Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն ընդունեց «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին արժանացած վանաձորցի Նարինե Պլուզյանին

06.12.2019

 «Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել:
Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին:
Այսօր Նարինեին ընդունեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա շնորհավորեց գեղեցկուհուն Հայաստանի Հանրապետությունը և Լոռու մարզը Եվրոպայում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու առթիվ և ջերմորեն շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ: Մաղթելով նորանոր նվաճումներ՝ մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ Նարինեն կշարունակի ապրել ու գործունեություն ծավալել հայրենի մարզում:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ջերմ ընդունելության համար գեղեցկուհին ներկայացրեց մրցույթի մանրամասները: Հեղինակավոր մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախ ամեն երկրում անցկացվել է մրցույթի առաջին փուլը. հաղթող ճանաչվել են առավելագույն ձայներ հավաքած առաջին երեք մասնակիցները:
Այնուհետ Կիևում տեղի է ունեցել մրցույթի երկրորդ և վերջին փուլը: 50-ից ավելի երկրներից ժամանած գեղեցկուհիները մրցել են պրոֆեսինալ ժյուրիի հավանությանը և «Եվրոպայի Միսս թագուհու» տիտղոսին արժանանալու համար: Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը հաջողությամբ հաղթահարել է մրցույթի բոլոր փուլերը՝ նախ հայտնվելով լավագույն 25-յակում, ապա լավագույն 10-յակում: Նույն օրը տեղի է ունեցել նաև օնլայն քվեարկության փուլը. շնորհիվ երկրպագուների մեծ քանակի նա հավաքել է ամենաշատ ձայները և արժանացել «Եվրոպայի ընտրություն» պատվավոր տիտղոսին:
Նարինեն նաև ՊԵԿ-ի մաքսային ծառայող է և սիրով է համատեղում աշխատանքը և գեղեցկուհի լինելու կոչումը:
Ի դեպ, Նարինեի թագն անվանական է, ինչը նշանակում է, որ այն միշտ մնալու է Հայաստանում և չի վերադարձվելու հաջորդ տարի անցկացվող մրցույթի հաղթողներին:
Անդրեյ Ղուկասյանը Նարինեին պարգևատրեց մարզպետի շնորհակալագրով և դրամական պարգև հանձնեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52