Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը

05.12.2019

Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանն անցկացված միջոցառման շրջանականերում իրականացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, պարգևատրություններ, գեղարվեստական մաս: Մշակույթի տան նախասրահում հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները («Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Խաչվող ուղիներ» ՍՀԿ, «Արգինա» ՍՀԿ, «Մոլորակ» մշակութային-լրատվական ՀԿ, «Խուլերի կրթամշակութային կենտրոն» ՀԿ), նաև անհատ ստեղծագործողները (Վահան Դավոյան, Սարգիս Բադայան, Մարգարիտա Սիմոնյան և այլոք) իրենց ձեռքի աշխատանքներով հիացրին ներկաներին: Ակտիվ գնումներ կատարելով՝ Լոռու մարզպետ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ դեկտեմբերի 3-ը Հայաստանում, ինչպես աշխարհի ավելի քան 100 երկրներում, նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր և այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների նկատմամբ և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված քայլեր իրականացնելու համար: Մարզպետի կողմից շնորհակալագրերի և դրամական պարգևների են արժանացել 2019թ. միջազգային մրցաշարերում լավագույնս դրսևորված թվով 4 հաշմանդամություն ունեցող մարզիկներ՝ բազկամարտի աշխարհի եռակի չեմպիոն Սերոբ Աբրահամյանը, ըմբշամարտի աշխարհի երիտասարդների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն Սենիկ Սերոբյանը, ձյուդոյի սուրդօլիմպիկ խաղերի և աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռոբերտ Գևորգյանը, Ուժային մարզաձևերի միազգային միության կրկնակի և Եվրասիայի չեմպիոն Հարություն Մխիթարյանը: Այնուհետև «Լիարժեք կյանք» ՍՀԿ-ի կողմից ներկայացվեց բոչիա մարզաձևի ցուցադրություն, որին մասնակցեցին նաև մարզպետ Ա.Ղուկասյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների Լոռու մարզի վետերանների խորհրդի նախագահ՝ ՓԾ գնդապետ Գառնիկ Գալստյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալագրեր հանձնեց ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին, նշելով նրանց կարևոր աշխատանքը: Պարգևների արժանացան «Խաչվող ուղիներ» ՍՀԿ-ի կողմից անցկացված «Մենք ուժեղ ենք միասին» խորագրով լուսանկարների, սոցիալական հոլովակների մրցույթի հաղթողները: Ներկայացվեցին նաև գեղարվեստական կատարումներ: Երգի ու պարի կատարումներով հանդես եկան Վանաձորի թիվ 20 դպրոցի սաները(ներկա էին դպրոցի տնօրեն Կ.Մարգարյանը, կազմակերպիչ՝ զինղեկ՝ ՓԾ փոխգնդապետ Արթուր Չատինյան) «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, «Խուլերի կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ի, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի անդամները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09