Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԿԱՏԱԼՈԳ
05.12.2019
Լոռու մարզպետարանը նախաձեռնել է ստեղծելու մարզի զբոսաշրջային կատալոգ. այս մասին էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների և ներդումային ծրագրերի փորձագետների մասնակցությամբ:
-Մեր մարզում գործունեություն ծավալող թվով 5 պրոֆեսիոնալ լուսանկարիչներ պատրաստակամություն են հայտնել աջակցելու մեր մարզի պոտենցիալն ու գրավչությունները բացահայտող արհեստավարժ լուսանկարներ տրամադրելու հարցում՝ օգնելով մարզի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու նպատակով իրագործվելիք այս նախաձեռնությանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցի մի շարք կազմակերպչական հարցեր: Նախատեսվում է այս նախաձեռնությունը կյանքի կոչել հնարավորինս սեղմ ժամկետներում: