Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել անգամ այնպիսի հարցերի, որոնք մարզի ղեկավարի գործառույթների շրջանակում չեն

04.12.2019

Դեկտեմբերի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 40 քաղաքացի մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից:
Մարզի ղեկավարին դիմեցին աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անձանց հերթացուցակում վերականգնվելու, սոցիալական, առողջապահական, անգամ կոմունալ-կենցաղային և մի շարք այլ հարցերով:
Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անձանց հերթացուցակում վերականգնվելու համար եկած Ջրաշեն համայնքի բնակիչ Ռազմիկ Այվազյանին մարզի ղեկավարը խորհուրդ տվեց իրավունքը վերականգնել դատական կարգով, սոցիալան և առողջապահական աջակցություն ունեցող քաղաքացիները անվերապահ աջակցություն ստացան մարզի ղեկավարի կողմից: Աշխատանք գտնելու ակնկալիքով եկած անձանց մարզի ղեկավարն ուղղորդեց տարբեր կառույցներ, բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին առաջարկեց հետևել և մասնակցել թափուր աշխատատեղերի մրցույթներին:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել անգամ այնպիսի հարցերի, որոնք մարզի ղեկավարի գործառույթների շրջանակում չեն: Ստեփանավանի բնակչուհի, բազմազավակ միայնակ մայր Էմմա Հակոբյանը հեռավոր Կաթնաղբյուր համայնքից էր եկել մարզի ղեկավարին խնդրելու, որ օգնի սեփական տան տանիքն ամբողջությամբ վերանորոգելու հարցում: Քանի որ մեծ գումարների մասին էր խոսքը, մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց ընտանիքին օգնելու համայնքի ղեկավարի հետ համատեղ:
Քաղաքացիներից մի քանիսի խնդիրներին ծանոթանալով՝ մարզպետը հենց տեղում ոլորտների պատասխանատուներին հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսին էլ պատասխան կտրվի լրացուցիչ ուսումնասիրություններից հետո:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53