Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների ղեկավարները խոստացան ապահովել եկամուտների հավաքագրման պատշաճ կատարողական

03.12.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի կողմից մարզի համայնքների ղեկավարների մասկացությամբ հարկերի հավաքագրման թեմայով խորհրդակցությունից շուրջ մեկ ամիս է անցել: Դեկտեմբերի 3-ին վերջիններս կրկին հրավիրվել էին մարզպետարան, և քննարկման թեման դարձյալ սեփական եկամուտների հավաքագրման պարտադիր լիզորությունների պատշաճ իրականացումն էր: Նախորդ հանդիպման ընթացքում ամրագրվել էին հստակ ցուցանիշեր, որոնց պետք է փորձեին հասնել համայնքները մինչև դեկտեմբերի 1-ը, ապա նաև՝ մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածներում: Կարողացե՞լ են պահել խոստումը, ջանքեր գործադրե՞լ են, արդյոք, սահմանված ցուցանիշին հասնելու համար, պարզ դարձավ խորհրդակցության ընթացքում: Սեփական եկամուտների կատարողականները ներկայացվում էին տարեկան պլանների նկատմամբ՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ: Առավել թերացող համայնքների թվում շարունակում էին մնալ Շնողը(54.6 տոկոս), Մեծ Պարնին(68.5 տոկոս), Մարգահովիտը(75.2տոկոս), Ալավերդին(77.7 տոկոս), Սարչապետը(80 տոկոս) և այլն, թեև բոլոր ներկաները միանշանակ վստահեցրին, որ մինչև տարեվերջ նվազագույնը կհասցնեն 95-96 տոկոսի, իսկ որոշ համայնքների ղեկավարներ անգամ խոստացան գերակատարել պլանը:
Մարզպետի տեղակալը նշեց, որ գործընթացն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է՝ հույս հայտնելով, որ սահմանված ցուցանիշերը կկատարվեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53