Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏԱՐԲԵՐԱԿԸ

03.12.2019

Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ 2019-2025 թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը: Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է Եվրամիության և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով՝ «Ուժեղ մարզեր, ուժեղ Հայաստան» ծրագրի շրջանակներում:
Քննարկումը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը։ Ծրագիրը և իրականացված փոփոխությունները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Աշոտ Առուշանյանը:
Քննարկման մասնակիցներին ողջունելով՝ Գ. Մարկոսյանը, նշեց, որ 2019-2025 թ.թ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության մեջ ժամանակի պահանջներին համահունչ կատարվել են մի շարք փոփոխություններ, և շեշտադրում է կատարվել սմարթ կոմպոնենտի վրա.
-Կառավարությունն այսօր որդեգրել է տնտեսական հեղափոխության քաղաքականությունը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա իրականացնելու համար պետք է սկսենք կրթական հաստատություններից՝ պատրաստելով որակյալ և մրցունակ կադրեր,որոնք էլ ապագայում կդառնան մեր տնտեսության շարժիչ ուժը,-ասաց նա՝ ներկաներից ակնկալելով ակտիվ քննարկում:
Ա. Առուշանյանը նշեց, որ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է համակողմանի վերլուծությունների հիման վրա, որտեղ ներառվել են բոլոր կարևոր դիտարկումները։ Հաշվի են առնվել տարբեր գործոններ՝ բնակչության նվազումը, աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ, բնակչության մոտ 25 տոկոսը գտնվում է աղքատության գծից ցածր, իհարկե, վերջին տարիներին աղքատության ցուցանիշների նվազման միտում կա։ Լոռու մարզում, ցավոք, ազգային միջին ցուցանիշից աղքատության ցուցանիշը բարձր է՝30 տոկոս։
Տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակում հատկապես կարևորվել են սմարթ մասնագիտացման առաջնահերթ ոլորտները, որոնք կարող են լինել հեռանկարային և նպաստել երկրի զարգացմանը։ Առաջնահերթություն են համարվել առաջադեմ գյուղատնտեսության զարգացումը, նոր սնունդը, քաղցրահամ ջրերի կառավարումը, կայուն հանքարդյունաբերությունը, զարգացած արդյունաբերությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ստեղծագործական և փորձի վրա հիմնված արդյունաբերություններն ու ծառայությունները, նոր կրթությունը, նոր սոցիալական ծառայությունները և այլն ։
Ծրագրի նախնական տարբերակով նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետության բոլոր 10 մարզերի համախառն ներքին արդյունքը միասին ներկայիս 46 տոկոսից դարձնել 50 տոկոս:
Նշվեց, որ ՀՏԶՌ նպատական է ապահովել Հայաստանի բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացում՝ ըստ իրենց հատուկ կարիքների և ռեսուրսների, լավագույն փորձի և նորարարական մոտեցումների կիրառմամբ:
Վերջում ծավալվեց ակտիվ քննարկում, եղան առաջարկություններ, որոնք, ըստ պատասխանատուների, անպայման հաշվի կառվեն ծրագրի վերջնական տարբերակի մշակման ժամանակ: Առաջարկությունները հնարավոր կլինի ուղարկել նաև գրավոր տարբերակով մինչև դեկտեմբերի վերջը:

Նախագիծը կցվում էhttp://lori.mtad.am/other-announcements/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00