Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱԿԱ ՌԵԳԻՈՆ

02.12.2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայի հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուրի Ափ (ՊԱԿԱ) ռեգիոնում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Այցի առաջին օրը մարզի ղեկավարը հանդիպում է ունեցել Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանի հետ: Աշխատանքային ջերմ մթնոլորտում նրանք ՊԱԿԱ ռեգիոնի նախագահ, Ֆրանսիայի ռեգիոնների նախագահ Ռենո Մուզելիեի հետ քննարկել են քույր մարզերի միջև մինչ այժմ իրականացված ծրագրերն, ու որ ամենակարևորն է, այն ուղղությունները, որոնց շրջանակներում իրականացվող ծրագրերը կարող են մեծ նշանակություն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա:
Անդրեյ Ղուկասյանը Ռենո Մուզելիեին հրավիրել է պատասխան այցով լինելու Լոռիում: Վերջինս խոստացել է չուշացնել փոխադարձ այցը՝ նախնական պայմանավորվածություններն արդեն Լոռիում ամրագրելու ակնկալիքով:
Հանդիպման ավարտին երկու մարզերի միջև համաձայնագրի ստորագրմամբ նախանշվել է համագործակցության նոր փուլի սկիզբը: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը փոխշահավետ կլինի:
Հիշեցնենք, որ առաջին անգամ ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցության հուշագիր է կնքվել 2008թ.-ին և այնուհետ յուրաքանչյուր եռամյակը մեկ դրանք վերակնքվում են՝ նախանշելով համագործակցության ոլորտները:
Առաջիկա տարիների համար գործակցության ոլորտներ կհանդիսանան տարածքների համաչափ զարգացումը և հարմարեցումը կլիմայական փոփոխություններին, վերականգնվող էներգետիկան, շարժունակությունը և կայուն տրանսպորտը, բնության ռիսկերի կանխարգելումն ու իրազեկվածության բարձրացումը կլիմայական փոփոխությունների ուղղությամբ, շրջակա միջավայրի պահպանությունը, տնտեսական զարգացումը՝ ձեռնարկությունների գրավչության բարձրացում, թվային տեխնոլոգիաներ, խելացի քաղաքներ, բնության ժառանգության պահպանություն և թվայնացում, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի շարունակական զարգացում:
Նույն ու նաև հաջորդ օրը մարզի ղեկավարը ներկա է գտնվել Հարավային տարածաշրջանի կողմից կազմակերպված «Միջերկրականի ապագան» 3-րդ համաժողովին, որտեղ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ներկայացվել է նաև «Արևային էներգիան Լոռու համար» նախագիծը:
Համաժողովի շրջանակներում մարզի ղեկավարը հանդես է եկել ելույթով: Ներկայացնելով Լոռու մարզը և այստեղ առկա հնարավորությունները՝ Ա. Ղուկասյանն անդրադարձել է բնապահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և ծրագրերին՝ այդ թվում անտառվերականգնման, ծառատնկման, հողմային և արևային էներգիայի պոտենցիալի վերհանման և խրախուսման, օդի աղտոտվածության նվազեցման, աղբահանության խնդիրներին և այլն: « Բնապահպանական վիճակի շարունակական բարելավման ուղղված քայլերն իրենց հերթին, վստահ ենք, ազդելու են նաև այլ ոլորտների՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտի արագ ու արդյունավետ զարգացման վրա: Զբոսաշրջության որոշ ճյուղեր՝ առողջարանային տուրիզմը, էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, գաստրոտուրիզմը, քայլարշավային ու հեծանավային տուրիզմը, հատկապես շահելու են այս դեպքում: Գեղեցիկ է Լոռվա բնությունը, և մեր դռները միշտ բաց են գործարարների, տուրիստների և, ընդհանրապես, բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ճանաչել պարզ, անկեղծ, անմիջական լոռեցուն ու Լոռուն բնորոշ արժեքները»,-իր խոսքում մասնավորապես նշել է մարզպետը:
Նա մասնակցել է նաև պանելային քննարկումներին:
Այցի շրջանակներում Անդրեյ Ղուկասյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով փոխադարձ գործակցության ակտիվացման հետ կապված հարցեր, եղել Մարսելի համազգային դպրոցում՝ առաջարկելով այստեղ սովորող հայ փոքրիկներին ու նրանց ուսուցիչներին հյուրընկալվել հայրենիքում, ապա այցելել Հայկական մշակութային կենտրոնին կից հայկական եկեղեցի:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00