Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

02.12.2019

Նոյեմբերի 29-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Մարգահովիտ համայնքում՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Մարգահովիտ համայնքում անցկացվել է լուսավորության համակարգ (ծրագրի պայմանագրային արժեքը՝ 6 մլն 876 հազար դրամ է),կառուցվել է ջրահեռացման ցանկ (պայմանագրային արժեքը՝ 6 մլն 120 հազար դրամ):Աշխատանքներն արդեն իսկ ավարտված են: Մարգահովիտ համայնքում իրականացվել է նաև ճանապարհի 1.1 կմ հատվածի ասֆալտապատում և 2 կմ հատվածի խճապատում: Ծրագրի արժեքը 81 մլն 990 դրամ է: Ծրագրի իրականացմանը աջակցել է Էյ-Սի-Փի ընկերությունը՝ շուրջ 41 մլն դրամ ներդրմամբ: Աշխատանքներն ավարտական փուլում են:
Մարզի ղեկավարը եղավ նաև Տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով վերանորոգված ամբուլատորիայում: Աշխատանքներն ավարտված են:
Շրջայցի ընթացքում Անդրեյ Ղուկասյանը կարևորեց աշխատանքները որակով իրականացնելու անհրաժետությունը՝ նշելով, որ վատորակ աշխատանքի դեպքում շինկազմակությունները բազմակի վնասներ են կրում՝ ստիպված լինելով լրացուցիչ ռեսուրսներ ծախսելով՝ կրկնակի աշխատանք իրականացնել և, բացի այդ, նման աշխատանքը նաև կարող է չֆինանսավորվել: Ա. Ղուկասյանը համայնքի ղեկավարին հորդորեց նաև ակտիվ լինել և 2020թ. համար ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել: Այս պահին արդեն իսկ շրջանառվում է սուբվենցիոն 3 ծրագիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-05 17:53:48