Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթի լավագույն մասնակիցներն արժանացան դափնեկրի կոչման, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների. Անցկացվեց «Ազգային նվագարանների, երգի, պարի և ասմունքի» Լոռու մարզային փառատոնը

02.12.2019

Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Վանաձորի «ԼՈՌԻ» Ժամանցի կենտրոնում «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում անցկացվեց «Ազգային նվագարանների, երգի, պարի և ասմունքի» Լոռու մարզային փառատոնի մրցութային փուլը և գալա համերգը, որին մասնակցեցին անհատ կատարողներ և կոլեկտիվներ մարզի տարբեր բնակավայրերից:

Միջոցառումը կազմակերպվել էր մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ջանքերով, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ, ով և միջոցառման երկու օրերին էլ ոգևորում էր մասնակիցներին իր ներկայությամբ:

Մրցութային օրը մասնակիցներն ի հայտ բերեցին իրենց տաղանդը ազգային նվագարանների, երգի, պարի ու ասմունքի բնագավառներում՝ բազում հաճելի պահեր պարգևելով ներկաներին:

Գալա համերգին իր մասնացկությունն էր բերել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա երեխաներին ուղղված իր ողջույնի խոսքում  մասնավորապես նշեց.

-Շնորհակալություն Ձեզ ազգային արժեքները ձեր մեջ կրելու, պահպանելու ու այն մեզ փոխանցելու համար:  Շնորհակալություն  նաև ձեզ տիկին Մարկոսյան, ժյուրիի սիրելի անդամներ, կրթության, մշակույթի և սպորտի վարչություն այս գեղեցիկ միջոցառման կազմակերպման և իրականացման համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև մարզպետի տեղակալը.

-Ուրախ եմ, որ հանգստյան այս երկու օրերն անցկացրեցինք միասին այս գեղեցիկ ու չափազանց հաճելի միջավայրում: Ազգային նվագարանները, երգն ու պարը, գրականությունը հայ ժողովրդի կյանքում ունեցել են կարևորագույն դերակատարություն և շատ հաճելի է, որ դրանց հանրայնացման գործում մեծագույն ներդրում եք ունենում նաև դուք: Մաղթում եմ ձեզ անսպառ հաջողություններ,-ասաց նա:

Մրցույթի լավագույն մասնակիցները յուրաքանչյուր անվանակարգում արժանացան դափնեկրի կոչման, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների՝ ստանալով պատվոգրեր և դրամական պարգևներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52