Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ես իմ անուշ Հայաստանին. կենարար ջուր և արև համայնքներին» Համազգային դրամահավաքին մասնակցեց նաև Լոռու մարզը

29.11.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ այսօր վաղ առավոտից Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է մարզային դրամահավաքը, որի ընթացքում գոյացած միջոցները ևս կտրամադրվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիշեցնենք, որ այս տարի  մարաթոնն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանին. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո  և հանգանակված միջոցներն ընդհանուր առմամբ կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում և Հայաստանի երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ:

Լոռու մարզային գրադարանում կազմակերպված դրամահավաքին իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի ողջ աշխատակազմը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրթական, առողջապահական հիմնարկներ, առանձին կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ, ովքեր կատարեցին իրենց ներդրումն այս հայրենավեր գործում:

Մարզի ղեկավարը չափազանց կարևորեց այս նախաձեռնության շուրջ համախմբումը՝ նշելով, որ Նոր Հայաստանում բոլորը վստահ կարող են լինել, որ հանգանակված միջոցները, մինչև վերջին լուման, կներդրվեն հանուն մեր երկրի համայնքների ու Արցախի զարգացման:

Հանգանակված միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի արդյունքների ամփոփումից հետո:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52