Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

26.11.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է 2019թ. նոյեմբերի 28-ին անցկացնել ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանին, կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով: Այս տարվա Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն Արցախում, ինչպես նաև ՀՀ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը:

Համահայկական դրամահավաքի մաս կազմող աշխատանքները ՀՀ Լոռու մարզում կանցկացվեն 2019թ. նոյեմբերի 28-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 19.00՝ Լոռու մարզային գրադարանում:

Ձեր նվիրատվությունները կարող եք նաև կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետևյալ բանկային հաշվեհամարներով.

Բանկ՝ ՀՀ Կենտրոնական Բանկ, հաշվեհամար՝ 103003215672 (AMD՝ հայկական դրամով), հաշվեհամար՝          103003615673 (USD՝ ամերիկ­յան արտարժույթով), SWIFT` CBRAAM 22, ՀՎՀՀ՝ 02507456:

Ավելին կարող եք իմանալ՝ https://www.himnadram.org/hv/donate հղումով:

Մինչև համահայկական դրամահավաքի օրը ծագած հարցերով, ինչպես նաև դրամական փոխանցումներ կատարելու դեպքում խնդրում եմ փոխանցման անդորրագրի պատճենը տրամադրել Նոնա Հովհաննիսյանին /ՀՀ Լոռու մարզպետարան, հեռ.՝ /0322/ 2-32-40/՝ մարզային ամփոփ տվյալներ կազմելու նպատակով:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53