Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում ծավալվեց ակտիվ քննարկում

26.11.2019

  Հայկական կարմիր խաչի ընկերության, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի կողմից Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում։
Մինչ քննարկումը, Հայկական կարմիր խաչի ընկերության՝ բնակչության տեղաշարժի բաժնի աշխատակիցներ Կարեն Խաչատրյանին, Աննա Հայրապետյանին և Միգրացիոն ծառայության ապաստարանի հարցերի և իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Ռոզալյա Ղուկասյանին իր աշխատասենյակում ընդունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Հյուրերը մարզպետի տեղակալին ներկայացրեցին այցի նպատակը և քննարկվելիք հարցերի շրջաակաները: Ողջունելով նախաձեռնությունը՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ մարզում բնակվող փախստականների խնդիրները ևս մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են:
«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, ՏԻՄ-երի, ԶՏԿ-ների, ՍԱՏԳ-ների, հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։
Հանդիպման ընդհանուր նկարագիրը ներկայացրեց Կարեն Խաչատրյանը։ Այնուհետև ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը անդրադարձավ փախստականների պաշտպանության միջազգային և ազգային չափորոշիչներին, ընթացիկ ծրագրերին ու տարածաշրջանում փախստականների հիմնախնդիրներին։
Ռոզալյա Ղուկասյանը ներկայացրեց փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենսդրությունը, փախստականի կարգավիճակի ընթացակարգը, խոսեց փախստականների հիմնական իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև ՄԾ-ի կողմից տրամադրվող աջակցության մասին։ Ներկայացված թեմաների շուրջ ցուցադրվեցին տեսանյութեր, որից հետո ծավալվեց քննարկում։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանում փախստականների խնդիրներին ու ձեռքբերումներին, մարտահրավերներին, ծառայությունների հասանելիության ու համագործակցության հարցերին, հանդես եկան առաջարկություններով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52