Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ՊԱԿԱ ՌԵԳԻՈՆԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

26.11.2019

 Երկօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայի հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուրի Ափ (ՊԱԿԱ) ռեգիոնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Այցի առաջին օրը մարզի ղեկավարը հանդիպում է ունեցել Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանի հետ: Աշխատանքային ջերմ մթնոլորտում նրանք ՊԱԿԱ ռեգիոնի նախագահ, Ֆրանսիայի ռեգիոնների նախագահ
Ռենո Մուզելիեի հետ քննարկել են քույր մարզերի միջև մինչ այժմ իրականացված ծրագրերն, ու որ ամենակարևորն է, այն ուղղությունները, որոնց շրջանակներում իրականացվող ծրագրերը կարող են մեծ նշանակություն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա:Անդրեյ Ղուկասյանը Ռենո Մուզելիեին հրավիրել է պատասխան այցով լինելու Լոռիում: Վերջինս խոստացել է չուշացնել փոխադարձ այցը՝ նախնական պայմանավորվածություններն արդեն Լոռիում ամրագրելու ակնկալիքով:
Հանդիպման ավարտին երկու մարզերի միջև համաձայնագրի ստորագրմամբ նախանշվել է համագործակցության նոր փուլի սկիզբը: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը փոխշահավետ կլինի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36