Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի թիմը` ուսումնամարզական խաղերի կրկնակի հաղթող
26.11.2019
Դիլիջանում անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող հանրակրթական դպրոցների սովորողների 4-րդ ուսումնամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլը: Դպրոցականները մրցում էին ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ(տղաներ և աղջիկներ մեկ թիմում) մարզաձևերում: Ֆուտզալի հաղթանակի համար տրվում էր 3, իսկ բասկետբոլի և վոլեյբոլի հաղթանակների համար՝ 2-ական միավոր: Լոռեցիները, պարտության մատնելով եզրափակիչի բոլոր մասնակիցներին, միավորների առավելությամբ երկրորդ անգամ հռչակվեցին ուսումնամարզական խաղերի ՀՀ չեմպիոն: Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:
Լոռու մարզի հավաքական թիմի մասնակցությունը մրցումներին հնարավոր դարձավ ՀՀ Լոռու մարզպետարանի աջակցության շնորհիվ. թիմին տրամադրվել է միասնական խաղային մարզահագուստ և հարմարավետ փոխադրամիջոց: