Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կվերականգնվի Վերգինե և Բավական Ոսկանյանների նպաստառության իրավունքը

26.11.2019

Վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյաններ տարեց քույրերի սոցիալական նպաստի իրավունքից զրկված լինելու խնդիրը հանրային մեծ հնչեղություն ստացավ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր  Մխիթարյանը, վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանը եղան քույրերի բնակարանում: Նախապես ուսումնասիրելով դեպքի հանգամանքները՝ մարզպետարանի պաշտոնյաները այցի ընթացքում տարեց քույրերին բացատրեցին նպաստի վերականգնման ընթացակարգը: Նշվեց, որ քույրերից Բավական Ոսկանյանը, ով հաշվառված է Բուլղարական տնակային 1-ին ավանի 35 տնակում, պետք է հաշվառվի փաստացի բնակության վայրում, այն է՝ քրոջ՝ Վերգինե Ոսկանյանի տանը՝ Թումանյան 11/1 հասցեում: Փարատվեց նաև Բավական տատիկի այն մտահոգությունը, որ նա այդպես կարող է զրկվել տնակի նկատմամբ սեփականության իրավունքից: Անհրաժեշտություն է առաջացել նաև վերականգնելու նրա անձնագիրը նպաստառության համակարգում ընդգրկվելու համար: Քույրերին աջակցություն կցուցաբերվի անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հարցում՝ հնարավորինս շուտ նրանց նպաստառության իրավունքը վերականգնելու համար: Մարզի ղեկավարի կողմից քույրերին նաև դրամական աջակցություն ցուցաբերվեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22