Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կվերականգնվի Վերգինե և Բավական Ոսկանյանների նպաստառության իրավունքը
26.11.2019
Վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյաններ տարեց քույրերի սոցիալական նպաստի իրավունքից զրկված լինելու խնդիրը հանրային մեծ հնչեղություն ստացավ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանը եղան քույրերի բնակարանում: Նախապես ուսումնասիրելով դեպքի հանգամանքները՝ մարզպետարանի պաշտոնյաները այցի ընթացքում տարեց քույրերին բացատրեցին նպաստի վերականգնման ընթացակարգը: Նշվեց, որ քույրերից Բավական Ոսկանյանը, ով հաշվառված է Բուլղարական տնակային 1-ին ավանի 35 տնակում, պետք է հաշվառվի փաստացի բնակության վայրում, այն է՝ քրոջ՝ Վերգինե Ոսկանյանի տանը՝ Թումանյան 11/1 հասցեում: Փարատվեց նաև Բավական տատիկի այն մտահոգությունը, որ նա այդպես կարող է զրկվել տնակի նկատմամբ սեփականության իրավունքից: Անհրաժեշտություն է առաջացել նաև վերականգնելու նրա անձնագիրը նպաստառության համակարգում ընդգրկվելու համար: Քույրերին աջակցություն կցուցաբերվի անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հարցում՝ հնարավորինս շուտ նրանց նպաստառության իրավունքը վերականգնելու համար: Մարզի ղեկավարի կողմից քույրերին նաև դրամական աջակցություն ցուցաբերվեց: