Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԳՅՀՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԽՈՇՈՐԱԾԱՎԱԼ ԾՐԱԳԻՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

25.11.2019

Նոյեմբերի 25-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում»(EU-GAIA)ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսին և ծրագրի կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Հյուրերը տեղեկացրեցին, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին մեկնարկել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում»(EU-GAIA)ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Այն նախատեսվում է իրականացնել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, ընդ ուրում ծրագրի համակարգման գրասենյակը կհիմնվի հենց Վանաձորում՝ երեք աշխատակցով: Ինչպես նշեց Պասկալ Բոկկերսը, ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային շրջաններում ընդհանուր և համաչափ զարգացմանը՝ խթանելով կանաչ գյուղատնտեսությունը և ավելացնելով տեղական արտադրանքի հավելյալ արժեքը:
-Ծրագիրը կնպաստի կայուն, նորարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը՝ առաջարկելով տարածաշրջանին հատուկ լուծումներ և առավել բարենպաստ միջավայր: Մեր նապատակը Լոռու մարզում ժամանակակից գյուղատնտեսության զարգացումն է,-ասաց նա:
Ծրագրի ղեկավարը նշեց, որ ներկայում իրականացվում են ուսումնասիրություններ, վեր են հանվում արժեշղթաները, կատարվում է իրավիճակի գնահատում, իսկ ծրագրի մեկնարկի մասին կհայտարարեն 2020թ. փետրվարին: Այն եռամյա է, և այդ ժամանակահատվածում 3 մարզերում միասին կներդրվի շուրջ 11.7 մլն եվրո: Ներկայացվեցին նաև ծրագրի ռազմավարական ուղղությունները:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով նրանց Լոռու մարզը ևս ծրագրում ներառելու համար՝ փոխմարզպետը նշեց, որ գյուղատնտեսությունը՝ որպես մարզի զարգացման ռազմավարական ուղղություն, մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Նա կարևորեց ժամանակակից գյուղտնտեսության զարգացումը Լոռու մարզում՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակ անց հնարավոր կլինի այն իրականություն դարձնել:
-Պատրաստ ենք երկարատև և փոխշահավետ գործակցության,-ասաց Գ. Մարկոսյանը՝ փոխանցելով նաև մարզի ղեկավարի պատրասատակամությունը աջակցելու ծրագրի արդյունավետ իրականացմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52