Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
22.11.2019
Լոռու մարզպետին կից ձևավորվել է Երիտասարդական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են 18-30 տարեկան ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Շուրջ մեկ ամիս առաջ նախնական հավաք իրականացվել է, և այժմ այդ խմբում ընդգրկված թեկնածուները քսանմեկն են, թեև հընթացս այն կարող է համալրվել: Վերջինիս աշխատանքները կհամակարգի մարզպետի խորհրդական Հարություն Այվազյանը:
Նրանց հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց հստակեցնել խմբի աշխատանքային ծրագիրը, հանդիպումների կազմակերպման հաճախականությունը:
Երիտասարդները հանդես եկան մի շարք առաջարկություններով՝ նախնական շրջանում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:
Ա. Ղուկասյանը կարևորեց նրանց ակտիվությունը, հետաքրքիր գաղափարների առաջադրումը՝ նշելով, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի դրանք իրականություն դարձնել:
-Ես այն համոզմունքն ունեմ, որ մարզի երիտասարդությունը մեծ պոտենցիալ ունի, թեև կաշկանդված է որոշ կարծրատիպերով: Մեր նպատակը պետք է լինի նաև ձերբազատվել դրանցից, առողջ գաղափարներ առաջադրել և կյանքի կոչել,- ասաց Ա. Ղուկասյանը: