Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սոցիալական Ձեռնարկատիրությանը նվիրված Մեծ թեյախմությունը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը
22.11.2019
Նոյեմբերի 21-ին Վանաձորի «ՄագաՀայ» հյուրատանն անցկացվեց աննախադեպ միջոցառում՝ Սոցիալական Ձեռնարկատիրության(ՍՁ) «Մեծ թեյախմություն», որը հնարավորություն տվեց համադրելու օգտակարն ու հաճելին: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում նշվում էր Սոցիալական Ձեռնարկատիրության միջազգային օրը: Նախաձեռնության հիմնական նպատակն էր խթանել սոցիալական ձեռնարկատիրությունը Հյաաստանում ոլորտի մասին հանրահռչակման միջոցով:
Թեյախմությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նախաձեռնությանը միացել էին ոլորտի հեղինակավոր կազմակերպություններ և անձինք:
«Մագհայ» հյուրատանը հյուրերին սպասվում էր հաճելի միջավայր, քննարկում ոլորտի մի քանի փորձագետների հետ, և որ ամենակարևորն է՝ հայկական համեղ խոտաբույսերով թեյերի տեսականի ու համեղ գաթա։
Ինչպես բացման խոսքում նշեցին միջոցառման կազմակերպիչ կողմեր հանդիսացող «էկոԼաբ» հիմնադրամի տնօրեն Յանա Մկրտչյանը և «Մագահայ» հյուրատան տնօրեն Մարինե Դավթյանը Սոցիալական ձեռնարկատիրության միջազգային օրը հրաշալի առիթ է՝
Սոցիալական ձեռարկատիրության մասին ավելի շատ բան իմանալու կամ պատմելու, ՍՁ համայնքի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման,
սեփական ՍՁ գաղափարները ներկայացնելու,
պոտենցիալ ներդրողների ու գործընկերների հետ ծանոթանալու,հետաքրքիր գաղափարներով ոգեշնչվելու ու ստեղծագործ մարդկանց հետ հանդիպելու համար:
Նախաձեռնությունը ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա նշեց, որ, որպես մարզում զարգացման ծրագրերը և զբոսաշրջության ոլորտը համակարգող փոխմարզպետ, չափազանց կարևորում է ոլորտի ներկայացուցիչների նախաձեռնողականությունը, սերտ համագործակցությունը ինչպես միմյանց, այնպես էլ՝ մարզի գլխավոր կառույցի հետ, համատեղ գաղափարների իրականացումը.
-Մեր բոլորի ջանքներն ուղղված են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մեր բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս համատեղելու հաճելին օգտակարի հետ: Վստահ եմ, դրանք կտան իրենց ցանկալի արդյունքը: Լոռու մարզպետարանն իր հերթին պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին,-ասաց Գ. Մարկոսյանը: Նա նշեց, որ մարզպետարանը միջազգային կառույցներին և արտերկրի պատվիրակություններին ցանկացած պատեհ առիթի դեպքում ներկայացնում է մարզի արտադրողների և զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների գործունեությունը, իսկ առաջիկայում նախաձեռնություն կա ստեղծելու մարզի գործարար ոլորտի ներկայացուցիչների և մարզային արտադրությունների մասին պատմող կատալոգ:
Միջոցառման շրջանակներում ոլորտի մի շարք փորձագետներ հանդես եկան ուսուցողական դասախոսություներով, ծավալվեց ակտիվ քննարկում:
Թեյախմությանը միանալու համար հյուրերը վճարում էին 2500 դրամ և ստանում ՍՁ համայնքի կողմից պատրաստված թեյի բաժակ: Ստացված հասույթը հանդիսանալու է որպես մրցանակ՝ 2020թ. մարտի 20-21-ը անցկացվելիք ՍՁ գաղափարների հեքեթոնին: