Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՇԻՐՈՒՄ ՀԻՄՆՎՈՒՄ Է ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

22.11.2019

Նոյեմբերի 21-ին Լոռու մարզպետ Ա.Ղուկասյանի հանձնարարությամբ Տաշիր համայնքում գործող <<Բողոյան>> ՍՊԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանն ուսումնասիրել է ընկերության կողմից հիմնադրվող խոզաբուծական տնտեսության շինարարական և սարքավորումների տեղադրման աշխատանքների ընթացքը, ընկերությանը պատկանող սպանդանոցի վերագործարկման համար կատարվող աշխատանքները, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել տնտեսվարողին ՀՀ-ում, այդ թվում նաև՝ Լոռու մարզում իրականացվող  պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ:

          Ընկերությունը զբաղվում է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Ունի 2300 հա հողատարածք, որից 2000 հա-ն ցորեն, 300 հա-ն՝ գարի: Բերքատվությունը 1 հա ցորենի ցանքատարածությունից միջինը 25 ց է, գարունը՝ 15: Տնտեսությունն ունի եվրոպական արտադրության 11 միավոր ժամանակակից գյուղտեխնիկա, այդ թվում՝ կոմբայններ, տրակտորներ, շարքացաններ և այլ գյուղ, գործիքներ: Սեզոնում աշխատողների թիվը հասնում է 30-ի:

Ընկերությունը 2018թ.-ից է սկսել խոզաբուծական տնտեսության հիմնադրման աշխատանքները և մինչ այժմ կատարել է 500 մլն. դրամի ներդրում:  Արտադրությունը կսկսվի 2020թ. ապրիլ ամսից՝ շինարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո: Ներդրումը կկազմի 1 միլիադ դրամ: Տնտեսության հիմնադրման նախագծային աշխատանքները կատարվել են ավստրիացի մասնագետների կողմից՝ եվրոպական չափանիշերով: Տեղադրված են եվրոպայից ներկրված ժամանակակից սարքավորումներ: Նախատեսվում է Եվրոպայից ներկրել նաև բարձր մթերատու ցեղերի խոզեր: Մեկ տարվա կտրվածքով նախատեսվում է արտադրել 600 տոննա խոզի միս, 2020թ. ապրիլ ամսից տնտեսությունը կսկսի աշխատել 50 տոկոս հզորությամբ: Ընկերության սպանդանոցը կվերագործարկվի 2020թ. հունվարից: Արտադրական հզորությունը 1 օրվա ընթացքում կկազմի՝ 30 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. 150 գլուխ մանր եղջերավոր կենդանի և 50 գլուխ խոզ: Մարզպետարանի պաշտոնյան ընկերությանն իրազեկել է պետական օժանդակության «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու հնարավորության մասին:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52