Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի լրացուցիչ երկու ծրագիր

22.11.2019

Անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանն առաջարկեց հաստատել Սպիտակ համայնքի կողմից իրականացվելիք «Սպիտակ համայնքի ճանապարհների հարակից տարածքների բարեկարգման օժանդակ աշխատանքներ» ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 25-դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրում զբաղված կլինի 8 աշխատանք փնտրող քաղաքացի: Գ. Մարկոսյանը կարևորեց աշխատանքը ժամկետներում և որակով իրականացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք լինելու են մարզպետարանի վերահսկողության ներքո: Նա իր խոսքում կարևորեց նաև այս ծրագրի շրջանակներում գործազուրկ քաղաքացիների գոնե ժամանակավոր զբաղվածության խնդրի լուծումը:
Հիշեցնենք, որ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի պահանջներին համապատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը օրեր առաջ Լոռու մարզպետին էր ուղղել գրություն, ըստ որի, ծրագրի շրջանակներում առաջարկվել էր մինչև տարեվերջ իրականացնել լրացուցիչ ծրագրեր:
Գայանե Մարկոսյանի և հանձնաժողովի մյուս անդամների կողմից ծրագրեր ունեցող մի շարք համայնքների ղեկավարների առաջարկվել է դրանք կրկին ներկայացնել, սակայն վերջիններս մտավախություն ունենալով, որ սահմանված ժամկետներում չեն կարող իրականացնել, հրաժարվել էին՝ զրկելով իրենց համայնքները թե՛ ծրագրեր իրականացնելու և թե՛ ժամանակավոր զբաղվածության խնդիր լուծելու առկա հնարավորությունից: Հնարավոր է եղել առաջարկել ընդամենը երկու ծրագիր՝ Գեղասար և Սպիտակ համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52