Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
19.11.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանին «Մեկ օր Լոռու մարզպետի հետ» ծրագրի շրջանակներում այսօր ողջ աշխատանքային օրվա ընթացքում ընկերակցեցին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը ու Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կիրակոսյանը: Օրն ամփոփվեց մարզի ղեկավարի աշխատասենյակում՝ թեյախմության սեղանի շուրջ: Ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Երեխաները կիսվեցին իրենց տպավորություններով՝ միաժամանակ խոստովանելով, որ մարզի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը բավականին հագեցած էր ու ծանրաբեռնված: Նրանք նշեցին, որ ընտրել են բժշկի մասնագիտությունը, թեև ապագայում չեն բացառում նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնելու հավանականությունը: Մարզի ղեկավարը և փոխմարզպետը երեխաներին մաղթեցին բոլոր նպատակների իրականացում: Դպրոցականները Լոռու մարզպետարանից հեռացան ոչ միայն վառ տպավորություններով այլև նվերներով: