Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԿ ՕՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ» ԾՐԱԳԻՐԸ
19.11.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանին այսօր ողջ աշխատանքյաին օրվա ընթացքում կընկերակցեն Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը ու Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կիրակոսյանը: Նրանք ուսման առաջավորներ են, հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներ: Աշակերտները մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ նախ հյուրընկալվեցին Անդրեյ Ղուկասյանի աշխատասենյակում: Նրանք մարզի ղեկավարին ներկայացրեցին իրենց նախասիրությունները, ապագայի ծրագրերը: Անդրեյ Ղուկասյանը հույս հայտնեց, որ հաճելի և ուսուցողական օր կանցկացնեն միասին՝ չբացառելով, որ տարիներ անց նրանք նույնպես կզբաղեցնեն պատասխանատու պաշտոններ, այդ թվում նաև՝ մարզպետի: Մարզի ղեկավարի ընկերակցությամբ այսօր Լևոնը և Միլենան կլինեն նաև Սպիտակի տարածաշրջանի համայնքներում՝ ծանոթանալով սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին: