Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր

18.11.2019

 Այսօր անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահն է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի պահանջներին համապատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ օրեր առաջ Լոռու մարզպետին ուղղված գրությունը, ըստ որի, ծրագրի շրջանակներում առաջարկվել է մինչև տարեվերջ իրականացնել լրացուցիչ ծրագրեր: Ըստ Վ. Ջաղինյանի, Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ համայնքներին առաջարկվել է նոր ծրագրեր ներկայացնել, սակայն վերջիններս մտավախություն ունենալով, որ մինչև տարեվերջ չեն կարող իրականացնել, հրաժարվել են: Հնարավոր է եղել առաջարկել ընդամենը երկու ծրագիր՝ Գեղասար և Սպիտակ համայնքներում: Հիշեցնենք, որ այս տարի ծրագրի շրջանակներում Լոռու մարզում փայլուն կերպով իրականացվել է 7 ծրագիր:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներին առաջարկվեց հաստատել առայժմ իրականացվելիք «Գեղասարի գերեզմանատան ցանկապատում և տարածքի բարեկարգում» ծրագիրը: Համայնքի ղեկավար Վարազդատ Գրիգորյանը վստահեցրեց, որ սեղմ ժամկետներում կկարողանան ծրագիրը կյանքի կոչել՝ անկախ եղանակային պայմաններից: Ծրագիրը հանձնաժողովի անդամների կողմից հաստատվեց միաձայն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52