Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
15.11.2019
Լոռու մարզի հարգարժա՛ն գործարարներ,
առաջիկայում Լոռու մարզպետարանում նախատեսվում է ձևավորել Լոռու մարզպետին կից մարզի գործարարների խորհուրդ: Խորհրդի կազմավորման նպատակը գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, ոլորտային խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, առաջարկների ներկայացումը, տեղի ու արտերկրի գործարարների միջև կապերի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին աջակցումն ու ակտիվ համագործակցային միջավայրի ձևավորմանը նպաստելն է: Խորհրդի կազմում ընգրկվելու համար մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը կարող եք դիմել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին կամ զանգահարել (0322) 2-23-11 կամ 077 29 66 57 հեռախոսահամարներով: