Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ, ՀԿԽԸ-ի ԵՎ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
12.11.2019
Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության(ՀԿԽԸ) նախաձեռնությամբ Միջսեկտորային համագործակցության խթանման միջոցով Լոռու մարզի սոցիալական խնդիրների արձագանքմանն ուղղված կլոր սեղան հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի և մարզի մի շարք գործարարների մասնակցությամբ:
Միջոցառման նախաձեռնությունը ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:Նա իր խոսքում անդրադարձավ Լոռու մարզպետարանի և Հայկական Կարմի խաչի ընկերության տասնամյակերի պատմություն ունեցող սերտ համագործակցությանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու բազմաթիվ առիթներ կլինեն:
Միջոցառման շրջանկներում ՀԿԽԸ Լոռու մարզային կազմակերպության վերջին տարիների գործունեությունը և իրականացված ծրագրերը ներկայացրեց կազմակերպության նախագահ Վլադիմիր Ղարաջյանը, իսկ ընկերության ռեսուրսների մոբիլիզացման պատասխանատու Նվարդ Մինասյանը խոսեց կորպորատիվ հատվածի հետ համագործակցության ՀԿԽԸ մեխանիզմների մասին՝ ներկայացնելով հաջողված փորձը այս ոլորտում:
Քննարկումների արդյունքում մշակվեց համագործակցության ընդհանուր մեխանիզմ, նախանշվեցին հետագա քայլերը, կարևորվեց մարզի գործարարների ակտիվ ներգրավվածությունը: