Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարձրացված խնդիրներից մի քանիսը լուծումներ ստացան հանդիպման ընթացքում. մարզպետն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն
08.11.2019
Նոյեմբերի 7-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վերջինիս մասնակցեց ավելի քան 40 քաղաքացի մարզի գրեթե բոլոր տարածշրջաններից:
Մարզի ղեկավարին մասնավորապես դիմեցին ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման, առողջապահական,հողահատկացման,անձնական բնույթի, ինչպես նաև մի շարք այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ մարզպետը հենց տեղում ոլորտների պատասխանատուներին հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին: Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: