Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08.11.2019

 Լոռու մարզում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև անասնաբուժական ծառայությանը աջակցելու, առկա խնդիրների լուծմանը նպաստելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանում: Մարզում անասնաբուժական ծառայություններ մատուցում է թվով 74 անասնաբույժ, որոնք սահմանված կարգով և ժամկետներում, պետական պատվերի շրջանակներում, իրականացնում են անասնաբուժական միջոցառումներ՝ բրուցելոզ և տուբերկուլոզ հիվանդությունների դեմ, տարեկան երկու անգամ՝ ախտորոշիչ հետազոտություն և սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, պաստերելոզ, խոզորի և թռչունների ժանտախտ և մեղուների վարիատոզ հիվանդությունների դեմ՝ բուժպրոֆիլակտիկ պատվաստումներ։
Ուսումնասիրության ընթացքում անասնաբույժները իրականացնում էին խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության կանխման բուժպրոֆիլակտիկ պատվաստումներ:
Նոյոմբեր ամսում նախատեսված է իրականացնել նաև բրուցելիոզ հիվանդության ախտորոշիչ հետազոտություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:46:22