Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
07.11.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ հաստատվել է մարզի առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների 22 հոգանոց նոր կազմը: Նոր կազմով առաջին նիստը վարում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը:
Նիստի ընթացքում նախանշվեցին առաջիկա ծրագրերն ու գործունեության ուղիները, ընտրվեցին ոլորտի պատասխանատուները, ովքեր մարզի բուժհաստատություններում կիարականացնեն մասնագիտական խորհրդատվություն, որը կնպաստի տվյալ ծառայության որակյալ և արագ կազմակերպմանը:
Այցելությունների ընթացքում նախատեսվում է նաև վեր հանել ոլորտի խնդիրերը և տրամադրել մեթոդական օգնություն: