Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

07.11.2019

 Լոռու մարզում տուրիստական գործունեություն իրականացնող անհատների, կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ ընդլայնված հանդիպում-քննարկումից հետո մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը ամփոփել է արդյունքները, խմբավորել կարծիքները, առաջարկություններն ու բողոքները:
Հիմնականում առաջարկությունների տեսքով հնչած կարծիքները կփոխանցվեն զբոսաշրջության կոմիտեին:
Մարզային մակարդակում լուծելի խնդիրները կգտնվեն Գայանե Մարկոսյանի ուշադրության ուղիղ առանցքում:
Քննարկմանը որոշվել էր ստեղծել մեկ ընդհանուր հարթակ, որը բացի տեղեկատվություն տրամադրելուց, կդառնա նաև առցանց շփման, ոլորտի բոլոր ներկայացուցիչների միջև կապի պահպանման լավագույն միջոց: Հարթակն արդեն ստեղծված է, կարող եք անցնել հետևյալ հղումով՝ դառնալով Տուրիստական Լոռու մեծ ընտանիքի լիարժեք անդամը:
Կից կստեղծվի նաև մեկ այլ խումբ, որտեղ ոլորտի ներկայացուցիչները կոնկրետ թեմաների շուրջ կկարողանան ծավալել արդյունավետ քննարկումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28