Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

07.11.2019

 Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն հանդիպման էր հրավիրել Սպիտակի և Գուգարքի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին՝ քննարկելու սեփական եկամուտների հավաքագրման հետ առնչվող հարցերը: Ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետարանի ոլորտի պատասխանատուները:
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցությանը մարզերի ղեկավարներին հանձնարարվել էր լուրջ ուշադրություն դարձնել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավմանը:
Գայանե Մարկոսյանը բոլոր համայնքապետերից տեղեկացավ հավաքագրմանը խոչընդոտող հանգամանքների մասին՝ նշելով, որ համայնքի ղեկավարի առաջնային առաքելությունն ու պարտականությունն է հստակ և արդյունավետ կազմակերպել հարկերի հավաքման գործընթացը:
Նա համայնքների ղեկավարներին առաջարկեց թեև մոտավոր, սակայն խելամիտ և իրատեսական ցուցանիշներ հրապարակել նոյեմբեր ամսվա կանխատեսումների վերաբերյալ:
Նոր կառավարության որդեգրած քաղաքականությամբ սեփական միջոցների հավաքագրման ցուցանիշն էական նշանակություն է ունենալու համայնքներում սուբվենցիոն ու այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը դիտարկելու առումով:
Առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև մարզի մյուս տարածաշրջանների համայնքապետերի հետ: Ստացված արդյունքները պետք է փոխանցվեն ՏԿԵ նախարարություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00