Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ, ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԵՐՈՒՆԴ ՈՒՆԵՆՔ ԵՎ ՀԵՆՑ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԷԼ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՄԱՐԶԸ՝ ՄԵՐ ԼՈՌԻՆ

07.11.2019

 ԱՄՆ դեսպանության ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում Վանաձորի «Օրրան» բարեգործական կազմակերպությունն իրականացնում է «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» ծրագիրը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ծրագրի մասնակիցների հանդիպումը առավել քան ջերմ էր:
Նախ կենտրոնի աշխատակից Մանանա Մանանյանը ներկայացրեց ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Լոռու մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդների նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվությունը՝ նրանց ներգրավելով համայնքների կյանքի բարելավմանն ուղղված գործընթացներում: Ծրագիրն իրականացվում է մարզի 10 համայնքներում: Լոռու մարզպետի միջնորդությամբ ծրագրի ղեկավարները հանդիպել են համայնքների ղեկավարների հետ, տեղերում ստեղծել աշխատասենյակներ և իրականացրել դասընթացներ՝ մասնակիցներին սովորեցնելով ամենատարբեր հմտություններ:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նախ խոսեց ծրագրի կարևորության և հատկապես երիտասարդների մասնակցության մասին: Հենց նրանց ակտիվ դերակատարման շնորհիվ իրականացված փոփոխությունները եկան հիշեցնելու, որ առողջ ու առաջադեմ գաղափարներով օժտված երիտասարդները կարող են փոխել իրենց միջավայրը, իրենց երկիրն ու ողջ աշխարհը՝ հասարակական-քաղաքական կյանքի վրա դրոշմելով իրենց լուսավոր կնիքը:
Մարզի ղեկավարին երիտասարդներն ուղղեցին տասնյակ հարցեր, որոնք առնչվում էին կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Անդրեյ Ղուկասյանը ուրախությամբ փաստեց, որ մարզում իրավագիտակից, պատասխանատու ու պահանջատեր սերունդ ունենք և հենց այդ առաջադեմ երիտասարդների հետ էլ անցնելու ենք մարզի զարգացման դժվարին ճանապարհներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29