Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԼՈՌԻ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

04.11.2019

 Լոռու մարզի զարգացման իրատեսական և մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է, որը 2019 թվականի ընթացքում բավականին արդյունավետ ու հեռանկարային է գնահատվում մարզպետարանի կողմից: Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, որը նաև համակարգում է զբոսաշրջության ոլորտը, մարզում տուրիստական գործունեություն իրականացնող շուրջ 5 տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը համառոտ ներկայացրեց ոլորտի անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները՝ հստակ նախանշելով անհրաժեշտ այն գործողությունները, որոնք «Հյուրընկալ Լոռի» արտահայտությունը կդարձնեն բացարձակ ճշմարտություն:
Զբոսաշրջության թռիչքային զարգացմանը խոչընդոտեց Մ6 միջպետական ճանապարհի շինարարությունը, ինչի արդյունքում ճանապարհամերձ համայնքներում գործող ընկերությունները ունեցան որոշակի դժվարություններ:
Քննարկումը արդյունավետ էր մի քանի տեսանկյունով: Ոլորտի մասնագետներն ու ներկայացուցիչները խոսեցին բազմաթիվ խնդիրներից, որոնք տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունեն: Հնչեցին նաև առաջարկություններ, որոնք կներկայացվեն զբոսաշրջության կոմիտեում կայանալիք առաջիկա հանդիպմանը: Բոլորի նպատակները միատեղվում են. 2020 թվականին զբոսաշրջային տարվա մեկնակետը վերցնել հավակնոտ ու կայուն դիրքերից:
Գայանե Մարկոսյանի գնահատմամբ խնդիր ունենք նաև մարզի զբոսաշրջային հսկայական ներուժը ճիշտ և գրավիչ մատուցելու առումով:
Առաջիկայում կստեղծվի տեղեկատվական մեկ ընդհանուր հարթակ, որտեղ հմտորեն կգովազդվեն մատուցվող ծառայությունները, կկազմակերպվեն փորձի փոխանակման առցանց քննարկումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09