Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
29.10.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը եղավ Տաշիր և Մեծավան համայնքներում՝ աշխատանքային հանդիպումներ ունենալով «Վաչագան Գասպարյան» և «Վիլիջ» ՍՊԸ-ների ներկայացուցիչների հետ:
Այցելության նպատակն էր.
1. Տնտեսվարողներին տեղում ծանոթացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում իրականցվող «Արժեշղթայի զարգացում» մրցույթի պայմաններն և մասնակցելու համար տնտեսվարողներին տրամադրել համապատասխան տեղեկատվական ձևաչափեր:
2. Ուսումնասիրել կաթի մթերման և վերամշակող կազմակերպությունների կողմից արտադրվող պատրաստի արտադրանքների գները:
3.Մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել վերամշակող կազմակերպություններին արտադրամասերի կարողություններն ընդլայնելու և նոր ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործում:
Վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները, ծանոթանալով մրցույթում առաջարկվող պայմաններին, ցանկություն հայտնեցին մասնակցել և դիմում-հայտ ներկայացնել ՀՀ Էկոնոմիակայի նախարարություն:
Արտադրամասերը ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով տեղակատվություն տրամադրվեց նաև այդ գործառույթներն իրականացնող «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի վերաբերյալ:
Այցի շրջանակներում կատարված ոսումնասիրության արդյունքում պարզ դարձավ նաև, որ մթերվող կաթի գինը Մեծավան և Տաշիր համայնքներում կազմում է 150-160 դրամ (սեպտեմբեր ամսում այն կազմել էր 140-150 դրամ): «Չանախ» և «Լոռի» պանիրների գները կազմում են 1500-1700 դրամ: