Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գ. Մարկոսյանը կարևորեց ներդրումային ծրագրերի ակտիվացմանը և զբոսաշրջային պոտենցիալի բարձրացմանն ուղղված առավել ինտենսիվ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը
28.10.2019
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը աշխատանքային ընթացիկ խնդիրների և մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը քննարկելու նպատակով այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի աշխատակիցների մասնակցությամբ:
Քննարկման առարկա դարձավ մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված հանձնարարականը՝ Տուրիզմի պետական կոմիտե ներկայացվելիք զբոսաշրջության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը հայտնեց, որ ընթացիկ աշխատանքներ են տարվում առավել հաջողված ծրագրերի ընտրության ուղղությամբ և արդեն շաբաթվա վերջին նախընտրելի 3-5 ծրագիր, որոնք հավանության կարժանանան մարզի ղեկավարի կողմից, կուղարկվեն զբոսաշրջային կոմիտե՝ դրանց իրականացման նպատակով ներդրումներ ներգրավելու համար:
Գ. Մարկոսյանը կարևորեց հատկապես ներդրումային ծրագրերի ակտիվացմանը և զբոսաշրջային պոտենցիալի բարձրացմանն ուղղված առավել ինտենսիվ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև՝ նոյեմբերի 10-11-ը Իրանի իսլամական հանրապետության Մազանդարանի մարզ, իսկ 25-26-ը՝ Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոն մարզպետ Անդրեյ Ղուկասյանի այցերին:
Գ. Մարկոսյանը հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել այցերը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով:
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ բաժինը աշխատանքներ է իրականացնում նաև «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին» մարզի ձեռնարկությունների թողարկած արտադրանքների տեսականու և արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցելու ուղղությամբ՝ Չինաստանում գործընկերներ գտնելու և տեղական արտադրողների արտադրանքը գովազդելու նպատակով:
Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: