Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՄԻՆՉ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
28.10.2019
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակազմի հետ՝ քննարկելու ընթացիկ հանձնարարականների կատարումը և ոլորտում առկա խնդիրները:
Մարզպետի հանձնարարությամբ համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ իրականացման պատասխանատվությունը ևս ստանձնել են վարչության աշխատակիցները: Վերջիններս նաև ուսումնասիրություներ են իրականացնում թերացող համայնքներում թերակատարման պատճառները վերհանելու նպատակով:
Ըստ վարչության ՏԻ և ՀԾ բաժնի պետ Ժիրայր Ղազարյանի խնդրի ռեալ կարգավորման համար բյուջեների ճիշտ պլանավորումներ իրականացնելու, բազաների մաքրման խիստ անհրաժեշտություն կա, որը պետք է կատարվի օր առաջ: Այդուհանդերձ ներկա դրությամբ հավաքագրման կատարողականը պլանի դիմաց ավելի քան 70 տոկոս է, իսկ նախնական դիտարկմամբ տարեվերջին այն կհասնի 100 տոկոսի: Փոխմարզպետը հանձնարարեց ամենօրյա աշխատանք իրականացնել համայնքների ղեկավարների հետ՝ համագործակցելով նաև Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հետ՝ կազմակերպելով համատեղ քննարկումներ:
Անդրադարձ կատարվեց քաղաքացիների կողմից մարզի ղեկավարին հասցեագրված դիմումներին պատասխանելու ձևաչափին: Գ. Մարկոսյանը ևս մեկ անգամ հորդորեց մինչ դիմումներին պատասխանելը խնդիրների լիարժեք ուսումնասիրություն իրականացնել և պատասխանները ներկայացնել՝ հղումներ կատարով համապատասխան օրենքներին:
Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ: