Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ-ՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Ն.Գ. ԱՆԴՐԵԱ ՎԻԿՏՈՐԻՆԻՆ

28.10.2019

Անդրեյ Ղուկասյանն ՀՀ-ում ընդունեց Եվրամիության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պաշտոնատար անձինք:
Մարզի ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորեց նրան դեսպանի պատասխանատու պաշտոնը ստանձնելու և Հայաստան վերադառնալու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի և Լոռու մարզպետարանի միջև սերտ համագործակցային կապերը կշարունակվեն և է՛լ ավելի կամրապնդվեն:
-Իմ պաշտոնավարման շուրջ մեկ տարվա ընթացքում սերտորեն համագործակցել ենք նախկին դեսպանի՝ պարոն Սվիտալսկիի հետ:Մինչ այժմ Լոռու մարզում Եվրամիության աջակցությամբ իրականացված ծրագրերը բազմաթիվ ու բազմաբովանդակ են եղել՝ ընդգրկելով տարբեր ուղղություններ: Չափազանց կարևորում եմ հյուսիսային մարզերի զարգացման հետ կապված ծրագիրը և անհամբերությամբ սպասում այդ ծրագրի մեկնարկին: Շնորհակալություն ձեզ, որ հենց սկզբից ընթացիկ աշխատանքներում ներգրավել եք նաև մարզպետարաններին, այդ թվում և Լոռու մարզպետարանին ու մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերելու, որ այդ ծրագիրը լավագույն ընթացք ստանա: Իմ երազանքն ու մեծագույն նպատակը Լոռու մարզը բարգավաճած ու զարգացած տեսնելն է,-ասաց մարզի ղեկավարը:
Նա նշեց, որ մարզպետարանը մեծապես շահագրգռված է նաև Եվրոպական երկրների հետ գործընկերային և բարեկամական հարաբերությունների շրջանակն է՛լ ավելի ընդլայնելու հարցում ու ակնկալում է նաև տիկին դեսպանի գործուն աջակցությունը:
Նա դեսպանին համառոտ ներկայացրեց նաև մարզի առանձնահատկությունները, զարգացման ռազմավարական ուղղությունները:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր արժեքներ և այդ համատեքստում վերահաստատեց ԵՄ աջակցության պատրաստակամությունը և համագործակցությունը Լոռու մարզի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում:
-Մեզ համար շատ կարևոր է մարզերի հետ համագործակցությունը, քանի որ Հայաստանը Երևանով չի սահմանափակվում և կարևոր է, որ մարզերը նույնպես զարգանան: Պատրաստ եմ շատ ակտիվորեն համագործակցել ձեզ հետ,-ասաց տիկին դեսպանը:
Նա իր խոսքում կարևորեց հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը, այլընտրանքային էներգետիկայի ակտիվացումը, երիտասարդների աշխատանքային կարողությունների խթանումը, նրանց բարձրակարգ կրթության ապահովումը և կրթական փոխանակման ծրագրերի ակտիվացումը, ՀԿ դաշտի հզորացումը, համատեղ ծրագրերի իրականացումը և այլն:
Մարզի ղեկավարն ի պատասխան նշեց, որ լիովին համակարծիք է Ն.Գ. Անդրեա Վիկտորինի կողմից ներկայացված առաջնահերթությունների հետ՝ վստահեցնելով, որ դրանք ամբողջությամբ համապատասխանում են մարզպետարանի դիրքորոշմանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կայանալիք նոր հանդիպման ընթացքում առավել հանգամանորեն քննարկել մարզի առաջնահերթությունները, համագործակցության ոլորտները: Անդրեյ Ղուկասյանը նաև պատրաստակամություն հայտնեց՝ որպես ուղեկցորդ ծառայել և տիկին դեսպանին ծանոթացնել Լոռու մարզի գեղատեսիլ վայրերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13