Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՓՐԿԱՐԱՐԻՆ
25.10.2019
Այսօր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի հարակից սարերում բռնկված հրդեհի շիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, հրշեջներից մեկը այրվածքներ է ստացել ու մահացել, այրվածքներ ստացած մյուս հրշեջը՝ 1991թ. ծնված Էդգար Գրիգորյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Տեղեկատվությունն ստանալուն պես՝ բժշկական կենտրոն են շտապել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը: Մարզի ղեկավարն իր զորակցությունն է հայտնել տուժածին: Քիչ առաջ Վանաձորի ԲԿ ժամանած սանավիացիայի ուղղաթիռը տուժածին տեղափոխել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: