Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ
17.10.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/22604_s.jpg)
Այսօր մարզի ղեկավարն ընդունեց ՀՀ գրողների միության, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանին, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանին, բանասիրական գիտությունների թեկնածուներ, թարգմանիչներ Նինա Ջաղինյանին և Էլֆիք Զոհրաբյանին, ինչպես նաև «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագրի շրջանակներում էպոսապահպանության մրցույթի եզրափակիչ փուլում առաջին տեղ գրաված Անի Տիրացույանին, մրցանակային տեղեր զբաղեցրած Էմմա Ղամբարյանին և Գևորգ Սիրունյանին:
Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը:
Վերջիններս մարզի ղեկավարին նախ ներկայացրեցին Անի Տիրացույանի, Էմմա Ղամբարյանի և Գևորգ Սիրունյանի գրանցած հաջողությունները էպոսապահպանության մրցույթի եզրափակիչ փուլում՝ նշելով, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ, ի դեմս Անիի, ներկայացվել է երգ, ինչը արժանացել է ժյուրիի հիացմունքին, իսկ Էմման և Գևորգը միասին թատերականացված դրվագ են ներկայացրել էպոսից: Մարզի ղեկավարն իր ջերմ շնորհավորանքները և շնորհակալական խոսքը հղեց նրանց՝ մարզի պատիվը բարձր պահելու համար և հույս հայտնեց, որ նրանք իրենց լավագույնս կդրսևորեն նաև մշակութային այլ փառատոներում և մրցույթներում:
Մանվել Միկոյանը մարզի ղեկավարին ներկայացրեց Խորեն Գասպարյանի, Նինա Ջաղինյանի, Էլֆիք Զոհրաբյանի թարգմանական գործունեությունը՝ նշելով, որ նրանք ոչ միայն մարզի, այլև հանրապետության մակարդակով ներկայանում են որպես լավագույն գրող-թարգմանիչներ, ովքեր հանրության դատի են հանձնում ռուս և արտասահմանյան գրողների հայտնի գործեր՝ ինչպես բնագրից, այնպես էլ՝ ռուսերենից և անգլերենից թարգմանությամբ: Մ. Միկոյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի «Թարգմանչաց տոնն» առաջին անգամ Հայաստանում նշվել է որպես միջազգային տոն և չորս օր շարունակված միջոցառումներին իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել նաև Լոռու մարզի թարգմանիչները:
Ա. Ղուկասյանն, օգտվելով առիթից, նրանց ևս իր երախտիքի խոսքը հայտնեց արտերկրի հայտնի գրողների ստեղծագործությունները հայ ընթերցողին բարձրարվեստ կերպով մատուցելու համար: Նա կարևորեց մարզի գրողների և թարգմանիչների գործերի հանրահռչակումը, տարածումը, ինչու չէ նաև՝ ակտիվ գովազդը, որպեսզի ավելի շատ մարդիկ ցանկություն ունենան ծանոթանալու դրանց՝ նշելով նաև, որ մարզպետարանը պատրաստակամ է կազմակերպելու նրանց պարբերական հանդիպումները մարզային ենթակայության դպրոցներում:
Մարզի ղեկավարը Խորեն Գասպարյանին, Նինա Ջաղինյանին և Էլֆիք Զոհրաբյանին պարգևատրեց շնորհավորագրերով՝ բարձրարվեստ թարգմանությունների և «Թարգմանչած տոնի» կապակցությամբ՝ մաղթելով նրանց է՛լ ավելի բեղուն գրիչ և նորանոր ստեղծագործական հաջողություննե