Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՌՈՒՍ ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

17.10.2019

 

Ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ Միխայիլ Լերմոնտովի ծննդյան 205-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր ցուցահանդես, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, դեսպանատան աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Ցուցահանդեսը բաղկացած էր երկու հատվածից՝ «Лермонтов и Врубель» և «Их знал Лермонтов»: Ցուցանմուշները բերվել էին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության «ТАРХАНЫ» Լերմոնտովյան պետական արգելոց-թանգարանից: Ցուցահանդեսը դպրոցում կներկայացվի մինչև նոյեմբերի 15-ը:
Գայանե Մարկոսյանը կարևորեց ռուսական մշակույթի երախտավորներին նվիրված ցուցադրությունների և այլ միջոցառումների կազմակերպումը, որին ոչ միայն հաղորդակցվում են Լերմոնտովոյում բնակվող մալոկանները, այլև՝ հայ դպրոցականները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55