Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
17.10.2019
Հոկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից:
Ընդունելության սկզբում մարզի ղեկավարը մարզպետարանի առաջին հարկում հանդիպեց տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն: Բնակարանային հարցին ի պատասխան՝ Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց դիմում ներկայացնել՝ նկարագրելով ողջ իրավիճակը, իսկ այդ ընթացքում մարզեպատարանի համապատասխան աշխատակիցները իր հանձնարարությամբ կուսումնասիրեն խնդրի լուծման հնարավոր բոլոր տարբերակները:
Այս անգամ ևս գերակշռում էին անձնական բնույթի, ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ խնդիրները:
Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո, լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում:
Որոշ հարցերի մարզի ղեկավարը հենց տեղում լուծում տվեց՝ համապատասխան հանձնարարություններ տալով մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: