Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՇՆՈՂԻ ՕՐԸ
17.10.2019
Հոկտեմբերի 20-ին Շնող համայնքում հանդիսավորությամբ նշվեց համայնքի օրը: Տոնական բարձր տրամադրությունն ամենուր էր: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր: Այս տարին էականորեն տարբերվում էր նախորդ տոնախմբություններից: Համայնքի օրվան պատրաստվել էին գրեթե բոլոր հաստատությունները: Դավիթ Ղումաշյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի ուղեկցությամբ հյուրերը եղան Շնողի արվեստի դպրոցում, որտեղ ելույթ ունեցավ դպրոցի ժողգործիքների նվագախումբը: Հյուրերն այցելեցին նաև Շնողի մանկապարտեզ և ամբուլատորիա, որտեղ նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Սուրբ Սարգիս եկեղեցում Տեր Հեթում քահանա Թարվերդյանի հետ միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: Տոնական միջոցառումը կազմակերպվել էր Շնողի մշակույթի տանը: Այստեղ մարզի ղեկավարն այցելեց Մաքսիմ Շահնազարյանի անվան հնագիտական թանգարան, ծանոթացավ ցուցանմուշներին, ապա գրառում կատարեց հյուրերի համար նախատեսված տպավորությունների Հուշամատյանում: Միջոցառմանը ողջունելով ներկաներին, մարզի ղեկավարը մասնավորապես ասաց. -Բնության այս հրաշալի անկյունն այսօր դարձել է ձե՛ր ծննդավայրը: Գյուղի տարածքում ու շրջակայքում գտնվող պատմամշակութային տասնյակ կոթողները վկայում են ձեր ստեղծարար ծագման, ազնիվ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37