Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
14.10.2019
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ, գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը Ստեփանավան համայնքում աշխատանքային հանդիպում է ունեցել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման» հիմնադրամի կողմից ստեղծված Ստեփանավանի «Գյուղատնտեսական անասնաբուժական սպասարկման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների հետ: Կենտրոնը Ստեփանավանի տարածաշրջանում իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում, գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների, անասնաբուժական դեղորյաքի այլ պարագաների վաճառք և մի շարք գործառույթներ:
Քննարկվել են 2019թ. ընթացքում իրականացված աշխատանքները և նշվել է, որ մարզպետարանի և կենտրոնի համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում 2019թ. խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի արհեստական սերմնավորման աշխատանքների ծավալները ավելացել է 15 տոկոսով և կազմել է՝ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 2500 գլուխ, խոզերինը՝ 550 գլուխ: Արհեստական սերմնավորման արդյունքում ստացված սերունդները ցուցաբերում են բարձր մթերատվություն: Կովերի կաթնատվությունը հասնում է մինչև տարեկան 3500-4000 կգ-ի (տեղական կովերի միջին կաթնատվությունը մարզում տարեկան 2000 կգ է):
Մարզպետարանի կողմից մարզի համայնքներ ուղարկած շրջաբերական նամակների, ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ հանդիպումների միջոցով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման մասնագետները տեղեկատվություններ են տրամադրում կենտրոնի կողմից իրականացված աշխատանքների օգտակարության վերաբերյալ և նպաստում մարզում բարձր մթերատու կենդանիների ավելացմանը: